Լրահոս
Օրվա լրահոսը

Regnum. Ռուսաստանը կարհամարհի Աստանայի «հատուկ կարծիքը». Գայ Բորիսով

Դեկտեմբեր 25,2013 19:57

Մոսկվան կփորձի նվազագույնի հասցնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության բացասական տրամադրությունները, հատկապես Ղազախստանի «հատուկ կարծիքի» դեպքում, գրում է «Ռեգնում» լրատվական գործակալության քաղաքական վերլուծաբան Գայ Բորիսովը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, որ նա կստորագրի ՄՄ-ին միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզ»-ը «հատուկ կարծիքով», քանի որ Աստանայի համար պարզ չէ, թե որտեղով անցնելու ՄՄ-ի սահմանը՝ հաշվի առնելով Ղարաբաղի հակամարտությունը:

Ըստ նրա, Ռուսաստանն իր դիրքորոշումն է պնդելու այն պատճառով, որ խնդիրը քաղաքական է, այլ ոչ թե տնտեսական. «Ռուսաստանի համար Աստանան շատ կարևոր գործընկեր է տնտեսական ոլորտում, բայց արտաքին քաղաքականության դաշտում Կրեմլը կառաջնորդվի բացառապես ռազմավարական նկատառումներով. Հարավային Կովկասում քաղաքական ռիսկերի աճման դեպքում Մաքսային միության անվտանգությունը չի կարող երաշխավորված լինել», – գրում է Բորիսովը:

Քաղաքագետի կարծիքով ՄՄ-ին միանալու Հայաստանի ցանկությունն այնքան կապված չէ Ռուսաստանի ճնշմամբ, որքան Ղարաբաղի հարցով և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ. «Կասկած չկա, որ Երևանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղը ինչ-որ ձևով կընդգրկվի Մաքսային միության ընդհանուր սահմանին, ինչը, իհարկե, կուժեղացնի Հայաստանի դիրքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ բանակցություններում՝  թույլ տալով, որպեսզի այդ տարածքի փաստացի ճանաչումը ժամանակի ընթացքում վերափոխվի իրավականի՝ որպես Հայաստանի բաղկացուցիչ մաս», – նշում է վերլուծաբանը՝ ավելացնելով, որ թեպետ այդ ճանապարհը անամպ չի թվում, սակայն հաշվարկները կարող են ճիշտ դուրս գալ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031