Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացնում են. «Միեւնույնն է ճղելու ենք Սերժ Սարգսյանի ստորագրած պայմանագրերը». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2013 19:38

Այսօր Նախախորհրդարանի մի խումբ ակտիվիստներ դրամահավաք անցկացրին Մաշտոցի պուրակում: Հավաքված գումարը վարչական տույժերի ենթարկված ակտիվիստներին ֆինանսապես սատարելու նպատակով էր: Դրամահավաքին մասնակցեցին հենց իրենք՝ ակտիվիստները, թեեւ նրանք նախատեսել էին դրամ հավաքել անցորդներից:

«Ազգի կեսը չկա, երբ ամեն երկրորդ տունը վաճառված է կամ վարձով է տրվում, երբ որբերն ու միայնակ կանայք ավելի շատ են, քան 20 թվականին: Մենք այսպիսի խայտառակ երկրի համար չենք մեծացրել մեր երեխեքին: Պետք  է ազատագրենք մեր երկիրը»,- ասաց Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:

Հետո նա ասաց, որ երկիրն ազատագրելու համար գործելու են եւ չեն քնելու. «Թող Սերժ Սարգսյանը քնի՝ ստորագրելով այն պայմանագրերը, որոնք մենք միեւնույնն է ճղելու ենք»:

Ակտիվիստները իրենց գումարները փոխանցեցին, հետո երգեցին, պարեցին ու հեռացան հավաքած գումարը հաշվելու:

IMG_2136

58.000 դրամով Վարչական տույժի ենթարկված Տիգրան Խզմալյանն էլ  մեզ հետ զրույցում ասաց՝ Մաշտոցի պուրակ են եկել ոչ միայն պուրակի ազատագրման հաղթանակը հիշելու. «2 տարի առաջ էր, որ Մաշտոցի պուրակը հայտնվեց քաղաքական քարտեզի վրա: Եկել ենք ոչ թե վերհիշելու հաղթանակը, այլ հիշեցնելու, որ ամեն ինչ հնարավոր է, եթե մարդիկ չեն վախենում: Հիմա հասարակությանը խնդրում ենք խորհրդանշական մասնակցություն. Մանրադրամով աջակցեն այն մարդկանց, որոնք պատժվել են իբրեւ թե ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031