Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «ՌԴ իշխանությունները գծում են սահմաններ, որոնք նման են «երկաթե վարագույրների» սահմաններին»

Դեկտեմբեր 25,2013 18:01

Շահնազարյանի կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար տարածք է, որտեղից նա սպառնալիք է դառնալու բոլոր մեր հարեւանների նկատմամբ

Այսօր «Հայելի» ակումբում հյուրընկալված Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, կարեւորելով երիտասարդության դերը՝ նկատեց, որ ունենք մի սերունդ, որը բարեբախտաբար չի ապրել Խորհրդային միությունում:

«Հիմա բոլոր բացասական ինստիտուտները վերականգնվում են՝ առանց կոմունիստական գաղափարախոսության։ Ավելին, Ռուսաստանի կայսերապետական քաղաքականությունը առաջին հերթին ուղղված է հենց ռուս ժողովրդի դեմ: Ռուսաստանն անխուսափելիորեն, որպես կայսրություն՝ հերթական անգամ փլուզվելու է եւ այս անգամ շատ ավելի արագ: Այսօր՝ առկա ներքին համակարգային խորը ճգնաժամը լուծելու համար է նաեւ, որ ՌԴ իշխանությունները որդեգրել են այսօրվա քաղաքականությունը, որով հակադրվում են ամբողջ առաջադեմ աշխարհին, գծում են սահմաններ, որոնք նման են «երկաթե վարագույրների» սահմաններին: Ռուսաստանում աղքատություն է, որոշ տեղերում սոցիալական բունտեր են սկսվում, բայց Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ծախսերը՝ 65 տոկոսով: Դա այն քաղաքականությունն է, որը վարել է Խորհրդային միությունը, որը բերեց կոլապսի, նույնը տեղի է ունենալու Ռուսաստանի հետ: Այս իրավիճակում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք կորուստները: Ռուսաստանը Հայաստանը վերածել է տարածաշրջանային անվտանգության օջախի եւ Հայաստանը Ռուսաստանի համար տարածք է, որտեղից նա սպառնալիք է դառնալու բոլոր մեր հարեւանների նկատմամբ»,- կարծիք հայտնեց Շահնազարյանը:

Այս առումով նա Հայաստանի անվտանգության տեսակետից չափազանց կարեւորեց Հայաստան-Իրան հարաբերությունները, դրան նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտության մասին խոսեց՝ նշելով, որ պետք է ավելի ուժեղացնել անվտանգության բաղադրիչը՝ Իրանի հետ: «Բայց ցավոք սրտի, Ռուսաստանը առայժմ դա թույլ չի տալիս եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն ինչ զիջել են Ռուսաստանին: Ահմեդ Դավութօղլուի այցն անգամ ցույց տվեց, որ բոլոր այդ խնդիրները այս իշխանությունները զիջել են Մոսկվային», -նշեց Շահնազարյանը:

Սեպտեմբերի 3-ից հետո միակ դրականը բանը, որ տեղի է ունեցել, ըստ Դավիթ Շահնազարյանի այն է, որ Հայաստանը տվեց իր համաձայնությունը մասնակցել ՄԱԿ-ի Խաղաղապահ գործընթացներ իրականացնելու ծրագրին, որը իրականացվում է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող՝ Գլոբալ խաղաղապահ գործողությունների ծրագրում (Global Peace Operations Initiative, GPOI-ն՝ Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող ծրագիրն է, Է․Գ․): Ընդ որում` նա շեշտեց, որ Ադրբեջանին առաջարկ չէր արվել մասնակից դառնալ վերոնշյալ ծրագրին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031