Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքսային միությունը` մամուլի ազատության լուրջ մարտահրավեր

Դեկտեմբեր 25,2013 17:49

«Ակնհայտորեն Մաքսային միության անդամակցումը լուրջ մարտահրավեր է մամուլի ազատության առումով»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Հետաքրքրվեցինք` համամի՞տ է «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Արմեն Դուլյանի այն կարծիքին, թե « մամուլը երբեք այսքան ոչ ազդեցիկ ու անուժ չի եղել: Պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Համենայնդեպս, դեպի Արմեն Դուլյանի արտահայտած կարծիքը մեր մամուլը արագ շարժվում է: Դա ոչ թե իր ներքին խնդիրների ու պատճառների արդյունքում է, այլ պայմանավորված է հասարակական-քաղաքական ընդհանուր իրավիճակով»:

Բորիս Նավասարդյանը նկատեց, թե «երբ ՀՀ-ն համագործակցում էր ԵՄ-ի և եվրոպական կառույցների հետ և երբ իր վրա լուրջ պարտավորություններ էր ստանձնել, դժվար էր անտեսել հասարակական կարծիքը: Դառնալով ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, պարոն Նավասարդյանն ասաց. «Հիմա, երբ ամբողջությամբ տրվել ենք Մաքսային միությանը և այն երկրների իրավիճակին ու մթնոլորտին, որտեղ հասարակական կարծիքը արդեն իսկ արհամարհվում է, դա նշանակում է, որ մենք էլ դեպի այդ իրավիճակն ենք շարժվում:
Պարոն Նավասարդյանը կանխատեսում է, թե «Մաքսային միության անդամակցությունից հետո, նույնիսկ եթե չլինեն օրենսդրական կարգավորումներ, միևնույն է, մամուլի դերն ու կարևորությունը նվազելու է, նվազելու է նաև ազատության աստիճանը, քանի որ եթե դու կարևոր չես, ապա դու չես կարող քեզ բավարար ազատ ու վստահ զգալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031