Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Մովսիսյանը՝ «Ոսկե հասկ» մրցանակակիր

Դեկտեմբեր 25,2013 17:31

Դեկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Ոսկե հասկ» 7-րդ մրցանակաբաշխությունը։ Այն կազմակերպել էին համալսարանի ռեկտորատը, բուհի ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ 

«Ոսկե հասկ» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին:

DSC_1769

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ մինչև նախարար դառնալը պատիվ է ունեցել ագրարային համալսարանի կողմից արժանանալ «Ոսկե հասկ» մրցանակին։ Ցերեկույթի ընթացքում ԿԳ նախարարն ագրարային համալսարանի շրջանավարտ, բուհի ուսանողական ինքնակառավարման մարմնի հիմնադիր, Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին պարգևատրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով՝ ի նշան այն աշխատանքի, որ արվել ու արվում է 1992թ. առ այսօր Մ. Բադալյանի կողմից և որպես գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ, և որպես Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահ, և այսօր արդեն որպես Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի պատվավոր նախագահ։
«Համալսարանի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձ» անվանակարգում մրցանակը շնորհվեց պետական, քաղաքական, հասարակական գործիչ, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին։ Վլադիմիր Մովսիսյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, 3 բան մաղթեց երիտասարդներին՝ լինել առողջ, հաջողակ և խաղաղություն՝ երկրին ու մեր հոգիներին, քանի որ առանց մեր ներքին խաղաղության, չի կարող ընդհանրապես լինել խաղաղություն։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ ընդգծեց այն մեծ ուշադրությունն ու վստահությունը, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը հատկացնում է բուհի ուսանողությանը։
«Ոսկե հասկ» մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ տրվեցին նաև հետևյալ անվանակարգերում՝ «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք», «Լավագույն ամբիոն», «Լավագույն ֆակուլտետ», «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «Լավագույն կուրս», «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն», «Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում»:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը նկատեց, որ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունն օգնում է ուսանողների ակտիվացմանը. «Ստեղծվում է առողջ մրցակցային դաշտ, և մրցակցության արդյունքում թե ուսանողները, թե դասախոսները, թե բուհի ստորաբաժանումները ձգտում են լինել առաջինը, ինչը նպաստում է հասնել նորանոր հաղթանակների»։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031