Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Մուրադյանի սպանության գործով կասկածյալն ազատ է

Դեկտեմբեր 25,2013 17:26

Այսօր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանը:

Նա ապրիլի 2-ից կալանավորված էր եւ մեղադրվում էր սպանության համար:
Նոյեմբերի 13-ին ամբաստանյալի պաշտպանները գրությամբ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ հայտնել, որ սույն քրեական գործով չի հիմնավորվել Ա.Պետրոսյանի առնչությունը նշված դեպքին, և նրա մեղավորությունը՝ քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ: Պաշտպաններ Նորայր Նորիկյանն ու Գիվի Հովհաննիսյանը նաեւ հայտնել էին, որ նախաքննությամբ ձեռք չի բերվել որևէ վերաբերելի ապացույց, որևէ փաստական տվյալ, Արայիկ Պետրոսյանի մեղավորությունը հիմնավորող որևէ հանգամանք՝ նրա կողմից նշված հանցագործությունը կատարելու վերաբերյալ. ուստի առաջարկել էին դադարեցնել քրեական հետապնդումը Ա. Պետրոսյանի նկատմամբ:
ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի կողմից ընդունված որոշմամբ նա ազատ է արձակվել՝ «Արայիկ Պետրոսյանի կողմից Հրաչ Մուրադյանին ապօրինաբար կյանքից զրկելու հանգամանքը չի հաստատվել, հետևաբար վերացել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը» ձեւակերպամամբ:

Հիշեցնենք, որ տուժողի ՝Հրաչ Մուրադյանի ներկայացուցիչն է փաստաբան Մելանյա Առուստամյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031