Անցնող տարում Կրիշտիանու Ռոնալդուն ռմբարկուների մրցավազքում մրցակցությունից դուրս է:
Մադրիդի «Ռեալի» աստղը եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի 28-ամյա ավագը 2013 թվականին բոլոր մրցաշարերում միասին խփել է 69 գոլ, որոնցից 59-ը՝ իր ակումբի կազմում, 10-ը՝ ազգային հավաքականի, որը հենց դրանց շնորհիվ մտավ աշխարհի առաջնության եզրափակիչ:
Երկրորդ տեղում ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրաիմովիչն է՝ 47 գնդակ: «Բարսելոնայի» գերաստղ Լիոնել Մեսսին այս տարի ընդհանուր առմամբ աչքի է ընկել 45 անգամ:
Հետաքրքիր է, որ Ռոնալդուն 11-ով ավելի գոլ է խփել մրցակիցների դարպասը, քան Մեսսին եւ Մյունխենի «Բավարիայի» առաջատար Ֆրանկ Ռիբերին միասին վերցրած:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ