Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» դատական հաջորդ նիստը նշանակվեց գալիք հունվարին

Դեկտեմբեր 25,2013 16:50

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Հարսնաքարի գործով» բացելով դատական նիստը՝ տեղեկացրեց, որ մեղադրող Արմեն Մարուխյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հրամանով դեկտեմբերի 25-28-ը գտնվելու է արձակուրդում: Այդ մասին նրանք իրազեկել էին դատարանին նիստը սկսվելուց րոպեներ առաջ՝ էլեկտրոնային փոստի միջոցով:

Մեղադրանքի կողմից տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանին եւ Լուսինե Հակոբյանին տրամադրվել էր առձեռն նախորդ դատական նիստում հանդես եկած ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի եւ Արթուր Բաբլոյանի պաշտպանների՝ ՝Ե.Սարգսյանի եւ Ա.Խաչատրյանի պաշտպանական ճառերը: Տիգրան Եգորյանը, ըստ դատավորի, ասել էր, որ իր բացակայությամբ կարող են շարունակել նիստը, քանի որ ինքը մեկ այլ գործով չի կարողանալու ներկայանալ դատարան:

Այսօր դատարան չէր ներկայացել նաեւ ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ավագ Լալայանը:

Հետեւաբար, դատարանը հետաձգեց դատական նիստը եւ այն նշանակեց հունվարի 13-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031