Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյանը` Իշխանյանին. «Չմասնակցելով դժգոհություններ հայտնելը` հասկանալի չէ»

Դեկտեմբեր 25,2013 16:45
navasardyan

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի (ՔՀՀ) Հայաստանի Ազգային պլատֆորմի (ՀԱՊ) համակարգող Բորիս Նավասարդյանը անդրադառնում է պլատֆորմի անդամ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դժգոհություններին:

Հիշեցնենք, որ պարոն Իշխանյանը պլատֆորմին իր անդամակցությունը կասեցնելու նամակ է ուղարկել :

«Ոչ մի նոր բյուրոկրատական ընթացակարգեր չեն մտցվել: Դա նշված է պլատֆորմի կազմակերպչական սկզբունքներում, որն ընդունվել է դեռ 2011-ին: Այնտեղ ենթադրվում է, որ երկու ոչ հարգելի բացակայության դեպքում մեկ տարով պատվիրակների ժողովի անդամը զրկվում է այդ կարգավիճակից: Մնում է պլատֆորմի անդամ, բայց մեկ տարով զրկվում է ձայնի իրավունքից»,- ասաց պարոն Նավասարդյանը:

Ըստ նրա, պատվիրակի բացակայությունը անհարգելի կամ հարգելի են համարում . «Պատվիրակների ժողովի իրավասությունն է: Ոչ բացակայողի, ոչ էլ ազգային համակարգողի` իմ իրավասությունը չէ… առանց պատճառների ներկայացման պատվիրակների ժողովը չի կարող որոշել բացակայության հարգելի կամ անհարգելի լինելը եւ, ըստ մեր ավանդույթի, բացակայության մասին միայն բանավոր տեղեկացնելը դեռ հարգելի չի կարող համարվել: Ինքը խնդիր չուներ մասնակցել նիստերից որեւէ մեկին եւ ներկայացնել պատճառները: Բնականաբար, ոչ մեկը ոչ բժշկի թուղթ կամ թռիչքի կտրոններ չէր պահանջում»:

Պարոն Նավասարդյանն ասաց, որ պատվիրակի անդամակցությունը կասեցնելու հարցը չի քննարկվում կամ հաստատվում, պատվիրակն ինքն է որոշում կասեցնի, թե`ոչ: Ինքը պարոն Իշխանյանի նամակը ստանալուց հետո այդ թեմայով նրա հետ չի զրուցել:
Նա համաձայնեց պարոն Իշխանյանի այն դժգոհության հետ, որ մինչեւ հիմա պլատֆորմը իր գործունեության հիմնական ուղղությունը հստակ չի որոշել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո եւ բացատրեց. «Դա մի հարց է, որ բոլորին է մտահոգում: Եվ դա է պատճառը, որ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել սեպտեմբերի 3-ից մինչեւ վերջերս, բազմաթիվ հայտարարություններ…մինչեւ հունվարի վերջ Հայաստանի իշխանություններին հնարավորություն է տրվել անդրադառնալ այն պահանջներին, որոնք ներկայացնում ենք: Դրանից հետո կլինի նոր հայտարարություն: Առավել կարեւոր էր, որ ակտիվ պատվիրակները մասնակցեն քննարկումներին: Բայց չմասնակցելով դժգոհություններ հայտնելը, հասկանալի չէ: Ավետիքից ոչ պակաս եմ մտահոգված այս անորոշ իրավիճակով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031