Մեր հանրապետության երեք ներկայացուցիչներից, որոնք հանդես են գալիս ուժեղագույնների «A» խմբում, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը չորս տուրում կորցրել է կես միավոր ու եւս ութ հոգու հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջող է հանդես գալիս միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 3,0 միավոր, իսկ գրոսմայստեր Էլինա Դանիելյանն առայժմ 2,5 միավոր ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ