Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող 8-18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում Հայաստանի պատանիները շարունակում են հաջող մրցելույթները:
Ութ տուրից հետո Անի Հարությունյանը (16 տարեկաններ) եւ Արամ Հակոբյանը (12) իրենց տարիքային խմբերում մրցաշարային աղյուսակը գլխավորողների շարքում են: Մեդալների իրական հավակնություններ ունեն նաեւ Հովհաննես Գաբուզյանը եւ Սուսաննա Գաբոյանը (2-ն էլ՝ 18 տարեկաններ), Հայկ Մարտիրոսյանը (14), Շանթ Սարգսյանը (12), Ռոբերտ Մուրադյանը (8), որոնք ընթանում են առաջատարների տասնյակներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ