Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձեր միջնորդությունն եմ խնդրում

Դեկտեմբեր 25,2013 16:03

Բաց նամակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին

Թեեւ ինձ հայտնել էին, որ Սունդուկյանի անվ. թատրոնում 1914-15թթ. իրականացվող բեմադրությունների ցանկը հաստատվելու է 1913թ. դեկտեմբեր ամսին, սակայն այդ ցանկը հաստատվել է նշված ժամանակից ավելի շուտ։ Ես նշված ժամկետից դեռ ամիսներ առաջ բեմադրող ռեժիսորների փնտրտուքի մեջ էի։ Գտել էի ռեժիսորներ, Սունդուկյանի անվ. թատրոն էի տարել 3 պիեսներ։ Սակայն թատրոն տարած իմ պիեսները կորել, անհետացել էին, իսկ այն բեմադրիչները, ովքեր ներկայացել էին թատրոն, այնտեղից հեռացել էին թեւաթափ տրամադրությամբ, որովհետեւ գլխավոր ռեժիսորի կողմից ակնարկ էր եղել, թե միեւնույն է, իմ պիեսները չեն բեմադրվելու։ Ես փաստերով կարող եմ հավաստել, թե պիեսները ինչ հանգամանքներում եւ որ դիտավորությամբ են անհետացել, եւ նաեւ կարող եմ տալ թատրոն ներկայացած ռեժիսորների անունները։ Ինչեւէ… Անցածն անցած է, իսկ հետո՞… Հիմա արդեն կան երեք հայտնի երիտասարդ ռեժիսորներ (ես կարող եմ տալ նրանց անունները), ովքեր պատրաստ են բեմադրել իմ հեղինակած 3 պիեսները՝ «Ողջերն ու մեռածները» (ցեղասպանության թեմայով), «Այաքս», «Վերջին դարը»։
Ես այս նամակով Ձեր միջնորդությունն եմ խնդրում, որ թատրոնի գեղարվեստական խորհրդում քննարկվեն վերը նշված 3 պիեսները եւ ելնելով դրանց գեղարվեստական արժանիքներից, ընդգրկվեն Սունդուկյանի անվան թատրոնի 1914-15թթ. իրականացվող բեմադրությունների ցանկում։ Ելնելով նշված թատրոնում (եւ ոչ միայն նշված թատրոնում) իմ հանդեպ դրսեւորած վերաբերմունքից, դա միանգամայն արդար պահանջ է։ Քանի որ «Ողջերն ու մեռածները» գրված է ցեղասպանության թեմայով, այս պիեսի բեմականացումը կարող է իրականացվել ցեղասպանության 100¬րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից, այսինքն՝ կունենա այլ ֆինանսավորման աղբյուր, իսկ մյուս երկու պիեսների բեմականացումը կարող է իրականացվել պետական պատվերի միջոցով՝ թատրոնին հատկացվող ամենամյա ֆինանսական միջոցներից։
Դիմումիս կցված է նաեւ Վլադիմիր Պուտինին եւ Սերժ Սարգսյանին ուղղված մեկ այլ բաց նամակը, որը տպագրվել է թերթերում։ Այդ նամակով ես հայտնել եմ Մոսկվայում պրոֆեսիոնալ հայկական թատրոն ունենալու անհրաժեշտության մասին։ Այնպես որ՝ Սունդուկյանի անվան թատրոնում իմ հեղինակած 3 պիեսների բեմականացումը երկու տարվա ընթացքում չափազանցություն չէ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԱՋԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031