Լրահոս
Օրվա լրահոսը

Պետգնումներով չարաշահումներ թույլ տված տնտեսվարողները սեւ ցուցակում են (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2013 15:55

Այս տարի հակամրցակցային համաձայնության գալու համար ութ ընկերություն տուգանվել է, որից երեքը խոշոր ընկերություններ են եղել: Այսօր ՀՀ կառավարության մամուլի սրահում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ այդ ընկերություններից ոմանք սոցիալական ոլորտի մի շարք հիմնարկների պետգնումներով ապրանքներ են վաճառել, որոնք մատակարարվել են չարաշահումներով:

Պարոն Շաբոյանի ներկայացմամբ, բացի տուգանվելուց, օրինախախտ ընկերությունների անունները ընկել են սեւ ցուցակ եւ նրանք որոշակի ժամկետով զրկվել են պետական գնումների մրցույթներին մասնակցելու հնարավորությունից:

Տասնյակ ընկերություններ 2013 թվականին պատժվել են անբարեխիղճ մրցակցության համար, որոնց տուգանքը կազմել է հասույթի մեկ տոկոսի չափով:

Ա. Շաբոյանը վստահեցրեց, որ անցնող տարում տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը խախտած շատ տնտեսվարողի հանձնաժողովն առաջին անգամ մեղմ է վերաբերվել եւ խախտումը կրկնելուց հետո միայն տուգանել: ՏՄՊՊՀ-ի կողմից ընդունված որոշումների արդյունքում բռնագանձված տուգանքների գումարը կազմել է 150 միլիոն դրամ: Հանձնաժողովի 13 որոշում բողոքարկվել է դատարանում: Ընդհանուր առմամբ, այս տարի հանձնաժողովը 415 որոշում է կայացրել: Ըստ Արտակ Շաբոյանի, որոշ տնտեսվարողներ այս տարի բիո ապրանքի անվան տակ սովորական ապրանք վաճառելու համար եւս տուգանվել են:

2014 թվականին ՏՄՊՊՀ-ն ծրագրել է ուժեղացնել համագործակցությունը մյուս գերատեսչությունների հետ, քանի որ ինչպես Ա. Շաբոյանը նշեց, «հանձնաժողովը միայնակ չի կարող լուծել մրցակցության խնդիրները»:
Եկող տարի հանձնաժողովը շարունակելու է հետեւել ռիսկային շուկաներին, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր տնտեսվարողները: Վերահսկողությունն ուժեղացվելու է համակենտրոնացումների նկատմամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031