Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը հակադարձում է. «Բժշկական տեղեկանք կամ թռիչքի կտրոններ չպետք է ներկայացնեմ»

Դեկտեմբեր 25,2013 15:46

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Aravot.am-ին պատմում է «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի Ազգային պլատֆորմին (ՀԱՊ ) իր անդամակցությունը կասեցնելու որոշման պատճառը:

Ըստ նրա, սեպտեմբերի 3-ից հետո դեռեւս անհասկանալի է պլատֆորմի գործունեությունն ինչպիսին է լինելու. «Հիմնական առիթն իմ որոշման այն էր, որ շատ ուշադրություն են սկսել դարձնել բյուրոկրատական հարցերի վրա: Ես մասնակցել եմ բոլոր նիստերին, եթե Երեւանում չեմ եղել, ապա կազմակերպությունից որեւէ մեկն է մասնակցել: Վերջին մի քանի հանդիպումների ժամանակ զգուշացրել եմ, որ Երեւանում չեմ, կազմակերպությունից էլ որեւէ մեկը չի կարող մասնակցել: Դրանից հետո նամակ եմ ստանում, որ այդ բացակայությունները պետք է հիմնավորվեն, այսինքն՝ դրանց հարգելի կամ անհարգելի լինելու պատճառը: Բայց իմ կարծիքով, պլատֆորմի նիստերը դատարան չեն, որ ես պետք է գրավոր ներկայացնեմ իմ հարգելի կամ անհարգելի բացակայությունները: Բժշկական տեղեկանք կամ թռիչքի կտրոններ չպետք է ներկայացնեմ: Կասեցրել եմ իմ անդամակցությունը, մինչեւ ավելի լիբերալ չլինի որոշումներ կայացնելու հարցը: Բացի այդ, մյուս պատճառն էլ կասեցրել եմ ` մինչեւ պլատֆորմը իր գործունեության հիմնական ուղղությունը հստակ չորոշի Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո»:

Նա ասաց, որ ինքը չի հրաժարվել անդամակցությունից, այնպես որ, իր մատնանշած խնդիրները քննարկելուց ու պարզաբանելուց հետո հնարավոր է դադարեցնի իր անդամակցության կասեցման գործընթացը:

Պարոն Իշխանյանն ասաց, որ ինքը համաձայն է պլատֆորմի վերջին նիստում իր գործընկերների առաջարկներին պլատֆորմի հայտարարության վերաբերյալ :

Իսկ ինչ վերաբերում է հայտարարության մեջ ավելի կոշտ ձևակերպելուն, որ իրենց պահանջների չկատարման դեպքում ՀԱՊ-ը պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը, պարոն Իշխանյանն ասաց, այդ կետն ինքն է առաջինն առաջարկել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031