Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը կատարելու կասկածանքով շուրջ 10 ամիս կալանքի տակ գտնվող Արայիկ Պետրոսյանը մոտ 2 ժամ առաջ ազատ է արձակվել«Նուբարաշեն» ՔԿՀ-ից: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Նորայր Նորիկյանը:
Նախաքննական մարմինը պարզել է, որ օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում` հանցագործության կատարման գործում Պետրոսյանի մասնակցությունը չի հաստատվել, այդ իսկ պատճառով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում