Սուր շնչառական հիվանդությունների համաճարակ Հայաստանում չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանը։
«Նախորդ երկու տարիների հոկտեմբեր ամսվա համեմատ, այս տարի նույն ժամանակահատվածում սուր շնչառական վարակները գտնվում են ցածր մակարդակի վրա։ Այն, ինչ որ դիտարկվում է մեր հանրապետությունում՝ համարվում է բնականոն. Շնչառական վարակ, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վարակ եւ նպաստող պայմաններ՝ ցուրտ, չօդափոխվող տարածքներ, սերտ շփում եւ այլն»,-ասաց տիկին Թորոսյանը։
Նա վստահեցրեց նաեւ, որ գրիպի հարուցիչներ լաբորատոր հետազոտությունների արդյունքում չեն հայտնաբերվել. «Չի հայտնաբերվել ոչ միայն մեր հանրապետությունում, այլեւ տարածաշրջանային հանրապետություններում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև