Վթարի ենթարկված ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը դեռ շարունակում է մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին՝ հավելելով, որ երգչուհին ինքն է ցանկություն հայտնել մնալ վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի իրեն շատ չանհանգստացնեն:
Անատոլի Գնունու խոսքով՝ երգչուհու վիճակը կայուն է, ստանում է համապատասխան բուժում, իսկ մեկուսացվել է, քանի որ նրա այցելուների քանակը շատ է, իսկ նրան հանգիստ է հարկավոր:
Նշենք նաև, որ Շուշան Պետրոսյանի մոտ ախտորոշվել է գանգուղեղի փակ վնասվածք:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում