Երկրի տնտեսական վիճակը անորոշ է, և 2014 թվականի բյուջեն չի կարող լուծել այդ անորոշությունը։ Այս մասին հայտնեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Նոյյան Տապան» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։ Ըստ նրա՝ տնտեսությունը պետք է ամփոփվի երկնիշ թվերով, այլ ցուցանիշ Հայաստանի համար, բավարար չէ։
Ըստ Գ. Մակարյանի, Համաշխարհային բանկը, Եվրամիությունը և այլ կառույցներ տարեկան Հայաստանին տրամադրում են 400–500 միլիոն դոլար կամ եվրո։ Այդ գումարների արդյունքը պետք է հստակ երևա, այն ինչ պարզ չէ, թե այդ գումարները ինչպես են ծախսվում։
Գ. Մակարյանը հավելեց նաև, որ հասունացել է այն ժամանակը, որ որոշ նախարարություններում փոխվեն նախարարները։
Նա նշեց նաև, որ աղքատության նվազման հարցի հետ կապված որոշ անորոշություններ են առկա։ Այն, որ աղքատության թիվը նվազել է, շատ հավանական է, որ կապված է միգրացիայի հետ, այլ ոչ՝ տնտեսական աճի։
Կարդացեք նաև
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ