Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ասրյան. «Տարին «բերքառատ էր»

Դեկտեմբեր 25,2013 13:54

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք», «Լավագույն մարզական բակ» ինչպես նաև «ՀՀ մարզերում և ԼՂՀ –ում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումների ամփոփիչ հավաքը, որը վարեց փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
Բանախոսը ողջունեց ներկաներին` փաստելով, որ ամեն տարի դեկտեմբերյան այս օրերին ավանդաբար ամփոփվում են նախարարության կազմակերպած մարզական մասսայական միջոցառումների արդյունքները: Իսկ այս իմաստով՝ ասում է տարին «բերքառատ էր»:

Մրցանակաբաշխության ընթացքում՝ մինչ հաղթողներին պարգևների հանձնումը, փոխնախարար Խաչիկ Ասրյանը գոհունակությամբ նշեց, որ նախարարությունն այս տարի իրականացրել է մի շարք միջոցառումներ, ինչպես ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ ՀՀ մարզպետարանների հետ:
ՀՀ Նախագահի մրցանակի համար ստուգատեսում մրցանակներ սահմանված էին հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք», «Լավագույն մարզական բակ», ինչպես նաև «ՀՀ մարզերում և ԼՂՀ –ում հանրապետական մարզական փառատոն»:

Նշենք, որ «Լավագույն քաղաքային մարզական համայնք» անվանակարգի 2013թ. ստուգատեսին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 մարզի 9 համայնք, նույնքան էլ` «Լավագույն գյուղական մարզական համայնք» անվանակարգում էր, իսկ «Լավագույն մարզական բակ» անվանակարգում` 7 մարզից` մեկական համայնք և Երևան քաղաքից՝ 3 վարչական շրջան:
«Լավագույն քաղաքային մարզական համայնք» անվանակարգում 2013թ.հաղթող ճանաչվեց Լոռու մարզի Վանաձոր քաղաքը, 2-րդ մրցանակակիրն է՝ Սիսիանը, 3-րդը՝ Նոյեմբերյանը:
«Լավագույն գյուղական մարզական համայնք» անվանակարգում առաջին մրցանակակիր չկար, 2-րդն է՝ Տավուշի մարզի Ոսկևան գյուղը, 3-րդը՝ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղը:
«Լավագույն մարզական բակ» անվանակարգում առաջին մրցանակակիրը Երևանի Նոր Նորք վարչական շրջանն է, 2-րդը՝ Աջափնյակը, 3-րդը՝ Գյումրին:

«Հայաստանի Հանրապետության մարզերում և ԼՂՀ –ում հանրապետական մարզական փառատոն» անվանակարգում հաղթող ճանաչվեցին. առաջին մրցանակակիր՝ Կոտայքի մարզի Չարենցավան, 2-րդը՝ Արմավիրի մարզի Էջմիածին, 3-րդը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքները: Վերջիններս պարգևատրվեցին գավաթներով ու հավաստագրերով, իսկ Քաջարան, Ապարան, Եղեգնաձոր, Գյումրի, Արթիկ և Իջևան քաղաքները՝շնորհակալագրերով:

A02F9000
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031