Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «տնտեսության զարգացման վեկտորը տեղափոխվում է արևելյան երկրներ»

Դեկտեմբեր 25,2013 13:50

«Տարեցտարի մեր տնտեսությունը դանդաղ, բայց ինչ-որ չափով աճ արձանագրում է. պակասում է դեֆիցիտը, նախորդ տարվա համեմատ արդյունաբերության ոլորտում կունենանք ինը տոկոսից ավելի աճ»,-«Սլաք» մամուլի ակումբում հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նա նաև շեշտեց, որ դեռ խնդիրներ կան պետություն և մասնավոր ընկերություն համագործակցության դաշտում, ինչը դեռ պետք է զարգացնել:

Որպես ձեռքբերում՝ պարոն Սաֆարյանը նշեց. «Կառավարության սահմանած գերակա ուղղություններին ավելանում է նաև տեքստիլագործությունն ու արդյունաբերությունը»:

Վազգեն Սաֆարյանը նկատեց, թե տնտեսության զարգացման վեկտորը տեղափոխվում է արևելյան երկրներ ու Եվրոպայի տնտեսական ճգնաժամի մասին ասաց. «Եվրոպական երկրներն իրենք էլ հայտարարում են, որ իրենց մոտ դեռ ճգնաժամը հաղթահարված չէ: Իտալիայում և Իսպանիայում ճգնաժամը զգացնել է տալիս: Ինչ որ առումով բարվոք վիճակում են Հոլանդիան, Բելգիան և Գերմանիան: Եվրոպայում սպասվող նոր ճգնաժամի միտումներ են նկատվում»:

Ի հակադրություն Եվրոպայում ստեղծված իրավիճակի՝ պարոն Սաֆարյանն ասաց, որ Մաքսային միության տարածքում ապրանքաշրջանառությունը 30 տոկոսով աճել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031