Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Մեր հասարակությունը դժբախտ է, բայց դա կապ չունի նրա բարեկեցության հետ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2013 13:49

«2013 թվականն ակտիվ տարի էր, որի ընթացքում իշխանությունները կարողացան քաղաքական դաշտն ավելի հասկանալի դարձնել հասարակության համար»,- իր համոզմունքն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն`ամփոփելով անցնող տարին:

Սահակյանը վստահ է, որ ՀՀԿ-ական իշխանությունն անցնող տարում կարողացել է լուծում տալ հասարակության եւ քաղաքական ուժերի կողմից բարձրացված շատ հարցերի: Այս առիթով լրագրողների հակադարձումներին էլ այսպես պատասխանեց. «Չեմ կարծում, որ արվածը բավարար է: Մենք օգտագործել ենք բոլոր հնարավորությունները՝ հասարակության հետ աշխատանքի առումով: Մեր աշխատանքի գնահատականը կտա ժողովուրդը: Երկրում ծանր իրավիճակ է, բայց մենք արեցինք հնարավոր ամեն ինչ: Մեր հասարակությունը դժբախտ է, բայց դա կապ չունի նրա բարեկեցության հետ: Երջանիկ են նրանք, որոնք ապրում են երջանիկ հասարակությունում»:

Դիտարկմանը, որ ժամանակին Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ եթե կառավարությունը չապահովի 7 տոկոսի տնտեսական աճ, նա պետք է հրաժարական տա, բանախոսը պատասխանեց. «Ներկայումս այդ հարցը չի քննարկվում, սակայն կգա ժամանակը, երբ վեր կհանվեն պատճառները, թե ինչու 7 տոկոսանոց տնտեսական աճ չգրանցվեց»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031