Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության անդամներ Գագիկ Մելիքյանը, քաղաքական դիւանի պատասխանատու Դմիտրի Մարտիրոսյանը, և գաղափարաքարոզչական դիւանի պատասխանատու Մանուկ Ստեփանյանն այսօր Հայաստանի Կոմունիստական կուսակցության գրասենյակում հանդիպել են ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի, ԿԿ քարտուղար Երջանիկ Ղազարյանի, ԿԿ կազմբաժնի վարիչ Բորիս Գյուրջյանի և ԿԿ գործերի կառավարիչ Արմեն Եղիազարյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերի քննարկման հիմնական թեման է եղել ՍԴՀԿ-ի կողմից նախաձեռնված ձախ ուժերի միություն ստեղծելու պլատֆորմի բովանդակությունը, որը նախնական հավանության է արժանացել Կոմունիստական կուսակցության ղեկավարության կողմից: Քննարկվել են հանուն սոցիալական արդարության, օլիգարխիայի և մենաշնորհների դեմ պայքարի հարցերում երկու կուսակցությունների համագործակցության հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2014 թ-ին շարունակել ձևաչափի վերաբերյալ քննարկումներն ու խորհրդակցությունները:
Հիշեցնենք, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նախաձեռնել է ձախ ուժերի միություն ստեղծելու առաքելությունը, որին արդեն իսկ միացել են որոշ քաղաքական և հասարակական կազմակերպություններ ու բազմաթիվ անհատներ:
ՍԴՀԿ Մամլո դիւան