Դիլիջանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ դեկտեմբերի լույս 25-ի գիշերը մահացել է Դիլիջան քաղաքի 33-ամյա բնակիչ Նավասարդ Աբգարյանը: Բժշկական կենտրոնի վիրաբույժներն ասացին, որ մայրաքաղաքից բժիշկների խումբ էր եկել, սակայն նրանք եւս անկարող են եղել փրկել Նավասարդի կյանքը: Վերջինս հրազենային բազմաթիվ վնասվածքներ է ստացել,նաեւ դեմքին՝ դանակի հարված:
Նշենք, որ Նավասարդ Աբգարյանը Դիլիջանի ոլորանների սկզբնամասում գտնվող «Հաղարծին» ռեստորանի տեր Արմեն Աբգարյանի եղբոր որդին է:
Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ այնտեղ տեղափոխված Արտավազդ Թամրազյանը մահացել է: Վերջինս Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյան որդին է:
Տեղեկացնենք, որ Նավասարդ Աբգարյանը եւ Արարատ Թամրազյանն ամուսնացած էին: Ոստիկանությունից դեպքի մասին տեղեկություններ չտրամադրեցին՝ պատճառաբանելով իրենց զբաղվածությունը:
Կարդացեք նաև
Դիլիջանի բնակիչները մեզ ասացին, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 17.50-ի սահմաններում քաղաքի Մյասնիկյան փողոցում, «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկի մոտ երկու երիտասարդները հանդիպել են՝ հարաբերությունները պարզելու նպատակով: Նրանց միջեւ հին թշնամություն է եղել: Դիլիջանցիների խոսքերով՝ կռվի ժամանակ գործադրվել են ատրճանակ, ինքնաձիգ, դանակ: Արձակված գնդակներից մեկը խոցել է այնտեղ կայանած «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենան, սակայն վարորդը չի տուժել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ