Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն Հայաստանի հետ կմտնի Մաքսային Միությո՞ւն

Դեկտեմբեր 25,2013 13:30

«Ղարաբաղի հետ կապված՝ Մաքսային միության սահմանների վերաբերյալ Նորսուլթան Նազարբաեւի հայտարարությունը Հայաստանի համար անընդունելի է»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն`արձագանքելով լրագրողներից մեկի հարցին: Նա հորդորեց նման հայտարարություններից «ցայտնոտի մեջ չընկնել»: Գալուստ Սահակյանը Ղազախստանի նախագահի նման հայտարարությունը եւ կեցվածքը պայմանավորում է Ղազախստանի եւ Ադրբեջանի բարեկամական հարաբերություններով, ուստի, նաեւ «միանգամայն օրինաչափ» է համարում, որ Նազարբաեւը պարբերաբար բարձրացնում է ղարաբաղյան հարցը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», բայց հատուկ կարծիքով: Վերջինս ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված՝ մաքսային սահմանների հարցով պարզաբանումներ է պահանջել: Այնուհանդերձ, Հայաստանի հետ «ճանապարհային քարտեզը» ստորագրվեց:

Գալուստ Սահակյանը նաեւ ասաց, որ այս պահին ոչինչ չգիտի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» բովանդակության մասին: Բայց վստահ է, որ առաջիկայում այն կհրապարակվի եւ հանրային քննարկման կդրվի:

Զարգացնելով իր կարծիքը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության դեպքում ԼՂՀ-ն նույնպես կանդամակցի այդ կառույցին. «Մաքսային միություն մտնելով` Ղարաբաղը մեզ հետ միասին կմտնի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031