Լրահոս
Օրվա լրահոսը

Օղի կեղծողներին ՏՄՊՊՀ-ն տուգանել է, բայց խանութներում կրկին վաճառվում են կեղծ օղիներ

Դեկտեմբեր 25,2013 13:21

Մտավախություն կա, որ Մաքսային միությանն անդամակցելով ավելի կխորանան մենաշնորհները, մրցակցությունն էլ կվտանգվի հարցին, այսօր ՀՀ կառավարության մամուլի սրահում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյան ասաց, որ ճիշտ հակառակը՝ Մաքսային միությանն անդամակցելը մեծ դեր ու նշանակություն կունենա մրցակցության զարգացման, շուկաների կենտրոնացվածության աստիճանի թուլացման վրա. «Որովհետեւ մեր երկրում այսօր մրցակցության հիմնական խնդիրները հանդիսանում են այն, որ մեր երկիրը փոքր է եւ մեր երկրի շուկաները սահմանափակ են: Մեր տեղական արտադրությունը չի կարողանում հաջողությամբ մրցել մրցունակ ապրանքների հետ: Մրցել, ես նկատի ունեմ գնային առումով մրցակցել, որովհետեւ մեր կողմից թողարկվող արտադրանքը, որպեսզի գնային առավելություն ունենա Չինաստանից եւ այլ երկրներից ներկրվող ապրանքների հետ՝ անհրաժեշտ է, որպեսզի գները ավելի ցածր լինեն: Ավելի ցածր գին ունենալու համար, անհրաժեշտ է, որպեսզի ինքնարժեքը ավելի ցածր լինի, իսկ էժան ինքնարժեք ունենալու համար, անհրաժեշտ է արտադրության ծավալները շատ լինեն»:

Պարոն Շաբոյանի խոսքի շարունակությունը՝ շուտով տեսանյութում.

Հարցին էլ, թե ողջ աշխարհում ամանորի նախաշեմին ապրանքներն էժանանում են, իսկ մեր երկրում թանկանում է, պարոն Շաբոյանը պատասխանեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխարհի ոչ մի երկրում ամանորին ընդառաջ սննդամթերքը չի էժանանում, այլ միայն կենցաղային տեխնիկայի, եւ այլ ապրանքների գներն են իջնում:

Ինչ վերաբերում է կրկնօրինակված օղիներ արտադրող ընկերություններին, որոնց նկատմամբ հանձնաժողովը վարույթ է հարուցել եւ տուգանքներ կիրառել, սակայն այդուհանդերձ դրանք խանութներում այսօր էլ վաճառվում են՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ հանձնարարական են տվել, որ դրանք հանեն շրջանառությունից, դատարանի որոշումներն էլ մոտ մեկ տարի առաջ ուղարկվել են դատական ակտերի հարկադիր կատարման: Խոսքը վերաբերվել է օղի արտադրող տասը ընկերության:

Իսկ թե եկող տարի հանձնաժողովը ինչ ծրագրեր ունի եւ այս տարի տնտեսվարողներին տուգանելու արդյունքում որքան գումար է մուտքագրվել պետբյուջե՝ կարդացեք առաջիկայում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031