Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը`«ճիվաղ դեմքերի», «հաստավիզ կազյոլների» մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2013 13:08

«Դժվար հարց եք տալիս»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը`«Հայկական ժամանակ» թերթի լրագրողի հարցին`ե՞րբ եք պատրաստվում «կազյոլ-հաստավիզներին ռադ անել ձեր խմբակցությունից»: Լրագրողը նախօրոք ներողություն հայցեց`հարցը որոշ «ՀՀԿ-ականներին հարազատ» բառապաշարով կազմելու համար:

Գալուստ Սահակյանը հակընդդեմ մեղադրանք ներկայացրեց. «Նայեք մամուլի աշխատողների հայհոյանքները: Առավել ևս՝ այն մարդիկ, ովքեր ծառայություններ ունեն, իսկ էդ ընթացքում ստեղ հստակ անգիր էին անում տարբեր օտար լեզուներ, հետ դարձան…էդ մարդիկ էդ գիտակցությունը չունեին, բայց հետ դարձան»: Գալուստ Սահակյանն այդպես էլ չմանրամասնեց իր խորհրդավոր ակնարկները «հատուկ ծառայություն» իրականացնող լրագրողների մասին:

Դառնալով հարցին`ասաց. «Յուրաքանչյուրն իր խոսքն ունի, իր լեքսիկոնն ունի, մեկն էլ խոսում է ղզիկի ձայնով, ուրեմն՝ նրան դատապարտե՞նք դրա համար»: Լրագրողի դիտարկմանը, որ ինքը երբեք նման բառապաշար չի օգտագործում՝ նկատեց. «Իմը մտքումս է, մտքիս մեջ եմ….: Յուրաքանչյուր լրագրող օրը տասը անգամ հայհոյում է, պարտադիր չէ դա ձեր ասած սեռական բնույթի լինի, գրական էնպիսի հայհոյանքներ կան…Ես հայհոյանքների շարադրանքը մտքումս ամփոփում եմ և վերածում գրական հայերենի»:

Aravot.am-ի հարցին էլ`«գազային» համաձայնագրերի վավերացման նիստի օրը Ձեր ելույթը բավական էքսցենտրիկ էր, քննարկումների տեղիք տվեց, Դուք բավական յուրօրինակ համեմատություններ անցկացրեցիք, մասնավորաբար, ասացիք`«ճիվաղ դեմքեր», ո՞ւմ նկատի ունեիք, ո՞ւմ դեմքն է ճիվաղ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե մարդը մարդուն կարող է դավաճան համարել, ուրեմն նա ճիվաղ է: Նրանց, ովքեր բարբառում էին, անպատվում էին կառավարությանը, հանրապետականին, երկրի նախագահին իրենց անբարո խոսքերով, մինչև անգամ դավաճանական: Եթե մարդը մարդուն կարող է դավաճան համարել, ո՞վ է թույլ տվել, ովքե՞ր են դավաճանությունից խոսում, հլը նայեք արցախյան շարժումը, նրանց գեները որտեղ էինը»: Երբ խնդրեցինք մի փոքր մանրամասնել`թե որտե՞ղ էին «այդ մարդկանց գեները», Գալուստ Սահակյանն ասաց. «Որոնում եմ, որ գտնեմ»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ says:

    Մտքում է հայհոյում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031