Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանություններին մինչև հունվարի վերջ ժամանակ է տրված (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2013 13:04

«Եթե իշխանությունների կողմից չլինի պատասխան մեր հայտարարությանը, ապա պահանջելու ենք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ»,-այսօր «Սլաք» մամուլի ակումբում զգուշացրեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ իշխանություններին մինչև հունվարի վերջ ժամանակ են տվել, հակառակ դեպքում պահանջելու են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Բորիս Նավասարդյանը նշեց, թե պլատֆորմը, որը բաղկացած է 190 կազմակերպություններից՝ ստեղծվել էր, որ աջակցեր ՀՀ իշխանությանն ու Եվրամիությանը, որ Արևելյան գործընկերության շրջանակներում ունենանք բարեփոխումների հստակ օրակարգ: Ըստ Բորիս Նավասարդյանի՝ «քանի որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են այդ օրակարգից, մենք ունենք բնական հակասություններ արտաքին քաղաքականության առումով: Մենք ստեղծվել էինք մի բանի համար, բայց եթե իշխանությունը հրաժարվում է օրակարգից, ապա բնականաբար պիտի արձագանքեինք»:

Պարոն Նավասարդյանը հստակեցրեց, թե իրենք «պահանջում են հստակ լիազորություններ և իրավասություններ» և «այն, ինչ լսում ենք, բավարար համոզիչ չէ»:

Քննության ենթարկելով իշխանությունների կողմից՝ Մաքսային միության անդամակցության հարցում բերված այն պատճառաբանությունը, թե անվտանգության խնդիրն է առաջնային, պարոն Նավասարդյանն ասաց. «Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ անվտանգության հարցերը, որի մասին խոսվում են՝ չեն լուծվում, այլ ընդհակառակը: Դրա վկայությունն են Լուկաշենկոյի, Նազարբաևի հայտարարությունները»:

Բորիս Նավասարդյանը ցանկանում է, որ հստակեցվի, թե իշխանությունները մեզ ինչ դերում են տեսնում, արդյոք համաձա՞յն են այն դերին, որը փորձում է տալ պլատֆորմին Եվրամիությունը:

Պլատֆորմը նաև պահանջում, է, որ իշխանությունները բացատրություն տան սեպտեմբերի երեքի համար:

Ամփոփելով պարոն Նավասարդյանն ասաց. «Եթե իշխանությունների կողմից հստակ բարեփոխումներ չկան, եթե բարեփոխումները չեն իրականացվելու մեր մասնակցությամբ, ապա մեր հետագա գործունեության հնարավորությունը կտեսնենք միայն իշխանափոխությունից հետո»:

Բորիս Նավասարդյանն առաջարկեց նաև խորհրդարանական լսումներ կազմակերպել ու նիստով միայն գազի պայմանագրի հարցը չքննարկել ՝որպես հետևանք, այլ քննարկել հենց Մաքսային միության անդամակցության հարցը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031