Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ասրյանի կողմից Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործը ընդհանուր իրավասության դատարանում

Դեկտեմբեր 25,2013 12:57

2013 թ. դեկտեմբերի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ՀՀ Երևան և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել դիմում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մ. Բաբայանի 2013 թ. հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը «Yerkir.am» լրատվական կայքի հետ զրույցի ժամանակ բռնության սպառնալիքներ էր հնչեցրել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա հարազատների հասցեին:

Նույն թվականի հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որում մասնավորապես նշվում էր, որ Խ. Ասրյանը 2013 թ. հոկտեմբերի 10-ին սպառնալիքներ է հնչեցրել Զ. Փոստանջյանի հասցեին, որը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով առաջացնում է պատասխանատվություն: Հոկտեմբերի 31-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մ. Բաբայանը կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Նույն թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացվել դիմում-բողոք խնդրանքով վերացնել Մ. Բաբայանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, սակայն նոյեմբերի 20-ին գլխավոր դատախազը նույնպես բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել:

Հետաքննության մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու համար: Քրեական գործի հարուցումը մերժվել է, ներկայացվել է հետևյալ պատճառաբանությունը` «հանցակազմի մյուս պարտադիր հատկանիշը սպառնալիքի իրական լինելն է: Այն իրական է համարվում, երբ տուժողը բավարար հիմքեր է ունենում անհանգստանալու, վախենալու դրա իրականացումից: Սպառնալիքի իրական լինելը որոշվում է ինչպես օբյեկտիվ իրադրության գնահատմամբ այնպես էլ տուժողի սուբյեկտիվ ընկալումը հաշվի առնելով»:

Գործի ամբողջական դատական նախապատմությունը ներկայացնելով՝ դիմումատուն խնդրել է վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի 2013 թ. հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:

Դիմումն ամբողջությամ կարող եք տեսնել այստեղ:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի
Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031