Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Ժամանակը ցույց կտա՝ որքանով ընդդիմությունը դասեր է քաղել անցյալի փորձից». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 25,2013 12:54

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հարցազրույցից:

Վերջին շրջանում ընդդիմությունը եւ այլընտրանքը, ի դեմս ԲՀԿի, կարծես սկսում են հաղթահարել «անհամատեղելիության» բարդույթը՝ առանձին հարցերում համագործակցում են, հանդես գալիս համատեղ նախաձեռնություններով։ Կարելի՞ է ասել, որ ընդդիմությունը դասեր է քաղել իր սխալներից։

-Կա քաղաքական պրոցեսների գնահատման երկու հարթություն. այն, ինչը մակերեսի վրա է. համատեղ ստորագրահավաք արեցին արտահերթ նիստ հրավիրելու համար, դիմեցին Սահմանադրական դատարան, բոյկոտեցին քվեարկությունը… Այդ իմաստով, իհարկե, տարեվերջին ականատես եղանք համագործակցության որոշ դրսեւորումների, որոնք թույլ են տալիս համաձայնել ձեր գնահատականի հետ։
Բայց խորքային առումով չէի շտապի հեռուն գնացող հետեւություններ, ընդհանրացումներ անել։ Ժամանակը ցույց կտա՝ որքանով ընդդիմությունը դասեր է քաղել անցյալի փորձից։

Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ վերջին նիստում տեղի ունեցած միջադեպը, երբ ընդդիմության ներկայացուցիչը կոպտորեն խախտեց պատգամավորական էթիկայի բոլոր նորմերը՝ հավաքելով ՀՀԿ պատգամավորների գրանցման քարտերը եւ զրկելով նրանց սեփական կարծիքն արտահայտելու հնարավորությունից։ 

-Ընդհանուր առմամբ համաշխարհային պառլամենտարիզմի պատմության ընթացքում եղել են ավելի էքսցենտրիկ դրսեւորումներ։ Բոլորովին վերջերս Վրաստանի խորհրդարանում, Թուրքիայում ականատես եղանք դեպքերի, երբ պատգամավորները բռունցքներով հարձակվում էին իրար վրա։ Էլ չեմ ասում, թե ինչեր են տեղի ունենում Ուկրաինայի, Ռուսաստանի եւ այլ երկրների խորհրդարաններում։
Միգուցե մեր խորհրդարանի համար դա իսկապես աննախադեպ երեւույթ էր, բայց, կարծում եմ, պետք չէ դրանից ողբերգություն սարքել կամ ներկայացնել որպես ինչ-որ դարակազմիկ իրադարձություն։ Կարծում եմ, պառլամենտին շատ հարիր իրավիճակ էր, որը, ինչ խոսք, անընդունելի է, երբ դառնում է ամենօրյա կամ առօրյա մի բան։
-2013թ. իշխանությունը «ծանր» որոշումներ ընդունեց, մասնավորապես, հայտարարեց Մաքսային միությանը անդամակցության գործընթաց սկսելու մասին, ինչը միանշանակ չընկալվեց հանրության կողմից։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը վերջնական է եւ «բողոքարկման» ենթակա չէ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031