Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. «Ամեն օր չես լսի, որ ՈՒԵՖԱ-ի նախագահն անձամբ հայտարարի անունդ»: (Հատուկ ffa.am-ի համար)

Դեկտեմբեր 25,2013 12:51

Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 24-ին կայացավ «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձավ, որ Հայաստանի 2013 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ով ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով և պատմել ապագա ծրագրերի մասին:

Ի՞նչ զգացողություններ ունեցար 4-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:

-Բնականաբար, շատ հաճելի էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականում բոլոր խաղընկերներիս, որոնց շնորհիվ ես կարողացա հասնել այս հաջողությանը: Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը նույնպես արժանի էին այդ կոչմանը:

 –Մրցանակաբաշխության ընթացքում ՈՒԵՖԱի նախագահ Միշել Պլատինին հատուկ տեսաուղերձի միջոցով անձամբ բացեց փակ ծրարը եւ հայտարարեց քո անունը: Ի՞նչ զգացիր այդ պահին:

-Կարծում եմ՝ ինչպես ինձ, այնպես էլ բոլորի համար դա մեծ անակնկալ էր: Բնականաբար, շատ հաճելի էր, որովհետև ամեն օր չես լսի, որ ՈՒԵՖԱ-ի նախագահն անձամբ հայտարարի քո անունը:

Մի փոքր կխոսես առաջիկա ծրագրերիդ մասին

-Դեկտեմբերի 28-ին մեկնում եմ արձակուրդ, իսկ հունվարի 5-ին պետք է միանամ «Բորուսիային», քանի որ թիմը սկսում է մարզումները: Դրանից հետո կանցկացնենք 8-օրյա հավաք իսպանական Լա-Մանգայում և կպատրաստվենք մրցաշրջանի երկրորդ հատվածին:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031