Ուղղակի հիացմունքի են արժանի այն բոլոր լրագրողները, որոնք ԱԺ-ում բողոքի ձայն են բարձրացրել։ Իսկ նրանք, ովքեր այսօր քննարկում են էթիկա ու չէթիկա եզրույթը, ոչ միայն առաջնորդվում են լրագրության մասին հին եւ կարծրատիպային մոդելներով, այլ նաեւ պարզապես վատ քաղաքացիներ են։ Իսկ եթե մարդը որպես քաղաքացի չի կայացել, նա երբեք էլ շանս չի ունենալու կայանալ իր մասնագիտության մեջ, եւ այս կտրվածքով կարեւոր էլ չէ, թե ինչ մասնագիտության կրող է մարդը։ Դպրոցի պահակը, ուսուցիչը, բժիշկն ու լրագրողը նախեւառաջ քաղաքացի են, հետո իրենց գործի մասնագետը։ Այդպես է բոլոր զարգացած եւ առաջադեմ հասարակություններում։ Եվ քանի որ Հայաստանը զարգացած երկրների ցանկում չէ, ուստի այստեղ առաջադիմության ցանկացած դրսեւորում ընդունվում է սվիններով։
Լրագրողների՝ համախմբված Քաղաքացիական կեցվածք ցույց տալու աոաջին փորձը, խանդավառությամբ ընդունվեց հասարակության գրեթե բոլոր շերտերի կողմից։ Դժգոհություն հայտնեցին միայն խոզի մռութով պատգամավորներն ու այն լրագրողները, ովքեր հանգամանքների բերումով հայտնվել են ասպարեզում եւ ջրի երեսին մնացել են ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ անձնական բարեմասնությունների հաշվին։ Աբիժնիկների այս թայֆան տարիներ շարունակ «ջրի երեսին» է մնացել տգետ ու բութ պատվիրատուների ցանկություններն իրականացնելու գնով միայն, եւ հիմա նեղսրտում է, որ «առաջանում» է ազատ եւ անկաշկանդ լրագրողների մի խումբ, որի համար քաղաքացիական կեցվածքը կարեւոր է փողից, պատվիրատուի առկայությունից եւ նրա փողի քանակից:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Գոհար Վեզիրյան ջան, ես քո թվարկած ոչ մի բանակում չկամ, բայց ինձ համար կան արժեքներ, լրագրողի չեզոքությունն իր պարտականությունների կատարման ժամանակ հստակ ընդգծված պետք է լինի: Իբրև քաղաքացի նա կարող է անել ամեն ինչ և ազատ է, բայց աշխատանքային պարտականություն կատարելու ժամանակ լրագրողն իր տեղում պետք է լինի: Արհեստավարժության մասին խոսելուց նախ պետք է սովորենք տեղեկատվությունը երկկողմանի ներկայացնել, հետո միայն քննարկենք մյուս հարցերը: