Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հիվանդանոցներում մահացան հրազենային վնասվածքներ ստացած Դիլիջան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նավասարդ Աբգարյանը և Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 34-ամյա Արտավազդ Թամրազյանը:
Ըստ shamshyan.com – ի, Դիլիջան քաղաքի Իվանով փողոցի 10 տան բնակիչ, 33-ամյա Նավասարդ Աբգարյանը, ով Դիլիջանում հայտնի է Նովո մականվամբ, Դիլիջանի ոլորաններում գործող «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր տղան և Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 34-ամյա Արտավազդ Թամրազյանը, ով Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի տղան է: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի օպերատիվ քննչական խմբերը` մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի և մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին ատրճանակից արձակված կրակված պարկուճներ և Toyota Prado մակնիշի 22 ՈՈ 808 համարանիշի ավտոմեքենա: Փամփուշտներն առգրավվել էին, իսկ Toyota Prado-ն տեղափոխվել էր ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դիլիջանի բժշկական կենտրոնից շտապօգնության հատուկ ավտոմեքենան Ա. Թամրազյանին տեղափոխել էր Երևան` «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում