Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ամփոփելով տարին՝ այն համարեց հաջողված, ընդ որում՝ խոշոր ծրագրերից մեկն էլ, ըստ նախարարի դիզվառելիքի տրամադրումը, պարարտանյութի, սերմնաբուծության ծրագրերն են եղել եւ վարկերի սուբսիդավորումը:
Նախարարի ներկայացմամբ՝ վերջին տարիներին հողերի չմշակման միտում էր նկատվում, 2011 թվականին խոշոր ծրագիր է մշակվել՝ 35 հազար հեկտար հող արդեն լրացուցիչ մշակվել է:
Տավարաբուծության զարգացման ծրագրի առնչությամբ էլ՝ հարցին, թե գյուղացիները դժգոհում են, որ Եվրոպայից ներկրված երինջները երկրորդ անգամ չեն հղիանում, կամ սատկում են, գյուղնախարարն ասաց. «Մարդկանց մոտ էլ է լինում, որ չեն հղիանում, այդ խնդիրը նաեւ կենդանական աշխարհում կա»:
Սերգո Կարապետյանի խոսքերով՝ «Հիմնականում գյուղացիներն ուզում են, որ մենք իրենց մոտ աճեցված երինջները գնենք: Դա խնդիր է, որ մասնագետները պետք է ասեն: Աշխատանքային խումբը կուսումնասիրի»:
Կարդացեք նաև
Նշենք, որ այդ ծրագրից օգտված գյուղացիները պնդում են, որ ըստ պայմանագրի, պետք է եվրո-հայկական ծագման հորթերին հետ պետք է գնի նախարարությունը, ինչը սակայն հրաժարվում է անել, կասկածի տակ դնելով հորթերի ազնվացեղ լինելը:
Մանրամասն՝ առաջիկայում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ