Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ պետք է սկսվեր «Բանդայի գործով» դատական նիստը, սակայն առանց դատարան նիստը սկսելու՝ դատարան ներկայացած պաշտպաններին տեղեկացվել է այն հետաձգելու եւ հունվարի 15-ին նշանակելու մասին:
Հիշեցնենք, որ մինչ Մեսրոպ Մակյանը, «Բանդայի գործով» նախագահող դատավորն էր Մխիթար Պապոյանը:
Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:
Դատական նախորդ գործընթացների ժամանակ մահացավ ամբաստանյալ Արման Դալլաքյանը, իսկ խմբի վնասազերծման ժամանակ մահացել էր Գուրգեն Հայրապետյանը: