Հատված Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Բարսեղյան, ի՞նչ է որոշել անել «Ասպարեզ»-ը, համագործակցելո՞ւ է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի հետ, թե՞ դադարեցնելու եք ձեր անդամակցությունը։
– Ես եւ մեր կազմակերպությունը գտանք, որ Մաքսային միության հետ կապված պլատֆորմը պարտավոր է պատասխանատվության կանչել Սերժիկ Սարգսյանին, որը 4 տարի շարունակ բանակցել է եվրաինտեգրման հարցով եւ անակնկալ Հայաստանին տանում գցում է Ռուսաստանի փոսը։ Իսկ քանի որ ազգային պլատֆորմը համարվում է Եվրոպայի միության Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ, ենթադրվում է, որ պլատֆորմի 150-ից ավելի հ/կ-ների փիլիսոփայությունը եվրաինտեգրացումն է, եւ եթե եվրաինտեգրացման դեմ ՀՀ իշխանությունները գործողություններ են անում, ավելին, սկսում են ՀՀ ինքնիշխանությունը զիջել օտար երկրին, ես համարում եմ, որ այդպիսի պլատֆորմը պարտավոր է հավատարիմ մնալ իր հիմնարար սկզբունքներին եւ նախ հաշիվ պահանջել Սերժ Սարգսյանից իր վարած անհեթեթ քաղաքականության, անհիմն քայլերի համար։ Ու ես կարծում եմ, որ պլատֆորմն այդ առումով պետք է շատ վճռական մոտեցում ցուցաբերի։
– Իսկ պլատֆորմը դե՞մ է Ձեր մոտեցմանը։
Կարդացեք նաև
– Երբ ես ազգային պլատֆորմում լսել եմ, որ մենք պարտավոր ենք շարունակել երկխոսությունն իշխանությունների հետ, ես հասկացել եմ, որ դա բոլորովին այլ ռազմավարություն է, քան ես պատկերացնում էի։ Ես ասել եմ, որ մեր կազմակերպությունը սառեցնում է իր անդամակցությունը։ Իսկ վերջին ժողովին ես չեմ մասնակցել ու տեղյակ չեմ, թե վերջին հայտարարությունն ինչ տեսք ունի։ Եթե հայտարարության մեջ տեղ գտնի այն, ինչ ես ասացի՝ բացատրություն պահանջել Սերժիկ Սարգսյանից… բնապահպանության նախարարությունում ունեցած իր ելույթներն ինձ ոչինչ չեն տալիս, երբ որ ինքը ենթակաների մոտ գնում, ելույթներ է ունենում։ Ինձ պետք է, որ այդ մարդը քաղաքացիական հասարակությանը հաշիվ տա։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը` Tert.am-ից