Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Հետին թվով հայտարարություններն այլեւս ոչ մի հավատ եւ վստահություն չեն ներշնչում». «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 25,2013 11:59

«Ի՞նչ զարգացումներ են սպասվում գազային համաձայնագրի շուրջ։ Հնարավոր համարո՞ւմ եք համաժողովրդական մեծ ալիքի բռնկումը», «ՉԻ»-ն երեկ հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին։ Վերջինս պատասխանեց. «Ընդհանրապես ԱԺ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններն աննախադեպ էին։ Փաստորեն անգամ լրագրողները, ովքեր կոչված են չեզոքություն պահպանել, չդիմացան եւ կատարեցին քաղաքացու իրենց պարտքը։ Կարելի է ասել, որ այսօր Հանրապետական մեծամասնությունը, որն իրականում կեղծ մեծամասնություն է, ընտրությունները ի սկզբանե կեղծելու իր գործելաոճով, հայտնվել է կատարյալ մեկուսացման մեջ։ Ամբողջ մեր հասարակությունը փաստորեն այսօր ապստամբել է այդ որոշման դեմ։ Սա, կարծում եմ, իրենց համար պետք է շատ լուրջ ահազանգ լինի»։

Անդրադառնալով Դ. Հարությունյանի հայտարարությանը, ըստ որի՝ համաձայնագրի մեջ հնարավոր է փոփոխություններ կատարել, Զուրաբյանն ասաց. «Իսկ արդյո՞ք հակառակ կողմը դրան պատրաստ է։ Հիմա ներկայացվում է արդեն բանակցված մի փաստաթուղթ, որտեղ արդեն բոլոր շահերը զիջված են։ Հետին թվով հայտարարություններ անել, թե մեր դիրքերը կամրապնդենք, դա այլեւս ոչ մի հավատ եւ վստահություն չի ներշնչում։ Հատկապես, երբ որ այդ հավաստիացումները տրվում են իշխող մեծամասնության կողմից, որը արդեն խախտել է ե՛ւ Սահմանադրությունը, ե՛ւ օրենքները, ե՛ւ Հայաստանի շահերն ու Հայաստանի ինքնիշխանությունը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031