Եվ այսպես՝ երեկ Մոսկվայում Եկրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները հայտարարություն են ստորագրել Մաքսային Միությանը եւ Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ-ի միանալու միջոցառումների ծրագրի կամ այսպես կոչված՝ «ճանապարհային քարտեզի» մասին։ Դրանից առաջ, սակայն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է ստորագրել հայտարարությունը, բայց՝ հատուկ կարծիքով. «Մաքսային միության սահմանի հարցը, թե որտեղով այն պետք է անցնի Հայաստանում, կապված ԼՂ հակամարտության հետ, բաց է մնում։ Այդ իսկ պատճառով մենք մեր գործընկերների հետ կստորագրենք «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով հանդերձ:
.. Դեռ հարց է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ «հատուկ կարծիք» ասվածը եւ ինչպիսի իրավական եւ քաղաքական նշանակություն կարող է ունենալ առաջիկայում։ Առավել եւս, որ ինքնին հասկանալի է՝ դիրքորոշման այս փոփոխությունը պայմանավորված է նախ եւ առաջ Ռուսաստանի թելադրանքով կամ հորդորով, որը, սակայն, կարող է կարճաժամկետ բնույթ ունենալ՝ կապված տարբեր աշխարհաքաղաքական գործոնների հետ։ Եվ ուստի՝ ստացվում է, որ Հայաստանը մտնում է իր համար ճակատագրական նշանակություն ունեցող գործարքի մեջ՝ առանց մինչեւ վերջ համաձայնեցնելու այդ գործարքի պայմաններն իր համար ամենակարեւոր խնդրի՝ Ղարաբաղի շուրջ եւ բավարարվելով ընդամենը միջանկյալ, ու ըստ ամենայնի, բանավոր համաձայնություններով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում