Հատված Ռազմավարական մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ, ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի հարցազրույցից:
– Պարոն Տրոֆիմչուկ, Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Մաքսային միության անդամ երեք երկրների ղեկավարները ստորագրել են Հայաստանի ՄՄ մտնելու «ճանապարհային քարտեզը»։ Չնայած սրան, ՄՄ անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ դա անելու է որոշակի «վերապահումով» եւ հայտարարել է, որ «Ղազախստանը պահանջում է պարզել Մաքսային միության սահմանների հարցը՝ կախված ԼՂ հիմնահարցի հետ»։
– Ես կարծում եմ, որ Ղազախստանի նախագահը ամբողջությամբ իրավացի է, քանի որ նման կարեւոր հարցերը պետք է լուծել նախօրոք։ Ինչո՞ւ է այդ հարցը այդքան կարեւոր։ Առաջին հերթին, Հայաստանը ընդհանուր սահման չունի ՄՄ անդամ երկրների հետ, ի հավելումն դրան, շատ հաճախ հարց է բարձրացվում՝ ինչպես է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ Մաքսային միությունում լինելու։ Այսպիսի հարցերը պետք է լուծել նախօրոք եւ հենց դրա համար էլ Ղազախստանի նախագահը նման հարց է բարձրացնում։ Ես կարծում եմ, որ այդ հարցին նախ եւ առաջ պետք է պատասխանի հենց Հայաստանը, պետք է որոշակի երաշխավորագրեր ներկայացնի այդ իրավիճակի մասին հենց ճանապարհային քարտեզի շրջանակներում եւ հստակեցնի, թե ինչպես է ԼՂ-ն լինելու այդ միության մեջ։ Եթե այդ հարցը չբարձրացնեն Ղազախստանը կամ ՄՄ մյուս անդամ երկրները, ապա դա կանեն հարեւան երկրները, դա հենց Ադրբեջանը կանի։ Հիմա, երբ Հայաստանը պատրաստվում է մտնել ՄՄ, ոչ մի մութ եւ անհասկանալի հարց չպետք է մնա, այս իրավիճակը պետք է պարզաբանել նախօրոք։
– Այդուհանդերձ «ճանապարհային քարտեզը» արդեն իսկ ստորագրված է, եւ հարցին որպես այդպիսին լուծում չի եղել։ Սա հնարավո՞ր է հետագայում
Կարդացեք նաև
խնդիրներ առաջացնի։
– Չնայած, որ «ճանապարհային քարտեզի» մասին փաստաթղթերը ստորագրված են, տեխնիկական հարցեր հնարավոր է ծագեն բոլոր փուլերում։ Հիմա ուղղակի պետք չէ անուշադրության մատնել այն, որ ՄՄ-անդամ մեկ երկիր որոշակի հարցեր ունի, որպեսզի այդ հարցերը հետագայում ավելի մեծ խնդիրներ չառաջացնեն, դրանց պետք է լուծում տալ երկարատեւ գործընթացի հենց սկզբից։ Ես կարծում եմ, որ այս դեպքում պետք է հաշվի առնվի ինչպես Հայաստանի կողմից առաջարկվող երաշխավորագիրը, այնպես էլ ՄՄ անդամ երկրների տեսակետները, թե ինչպես են նրանք տեսնում այդ խնդրի լուծումը։ Հիմա, համենայնդեպս, ոչ մի լուրջ բան չկա այդ առումով։
– Հայաստանը ի՞նչ երաշխավորագրեր պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։
– Եթե հարց է առաջանում ԼՂ-ի վերաբերյալ, Հայաստանը եւ՛
Մոսկվայում, եւ՛ Աստանայում, եւ՛ Մինսկում պետք է բացատրի, թե ինչպես է պատկերացնում այդ հարցի լուծումը, քանի որ անխուսափելի է, որ ԼՂ-ն այս կամ այն կերպ չփոխազդի, համենայն դեպս, մեկ երկրի, այս դեպքում՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա։ Նազարբաեւի անհանգստությունը պետք է լուծում ստանա հենց վաղ շրջանում։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում