Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչ լինելը չի ազատում նաեւ «ախմախ» հարցերին պատասխանելու պարտավորությունից. «Ազգ»

Դեկտեմբեր 25,2013 11:26

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բոլորովին այլ առիթով հայտարարեց. «Հանգստյան օրերին կարելի է մի օրենսդրական նախաձեռնություն մշակել, որով կարգելվի լրագրողներին` որակումներ տալ»: ՀՀԿ խմբակցության ղեկավարին դուր չէր եկել, երբ լրագրողներից մեկը իր մասին նյութում գրել էր` «Գալուստ Սահակյանը ջղաձգվեց»: Սահակյանը նաեւ հայտարարեց, թե «կարելի է բարձրացնել նաեւ որոշ լրագրողների ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելու հավատարմագրից զրկելու հարցը». հասկանալի է, որ Գալուստ Սահակյանը նկատի ուներ այնպիսի լրագրողների, ովքեր սիրում են որակումներ տալ:

Դժվար է ասել, ի՞նչ կազմ կհավաքի խորհրդարանում «լրագրողներին իրենց տեղը ցույց տալ ցանկացող» պատգամավորական կազմը կամ ի՞նչ տեսք կունենա Գալուստ Սահակյանի հեղինակությամբ «հանգստյան օրերին» ստեղծվելիք օրինագիծը, բայց միանշանակ է, որ սա հենց այն ճանապարհն է, որը ոչ թե դեպի ոչինչ է տանում, այլ չկա: Փոխադարձ անհանդուրժողականությունը, որի անթույլատրելիության մասին պարբերաբար խոսում է ՀՀ նախագահը, կամ ԱԺ նախագահը` կոչ անելով ավելի հանդուրժող լինել միմյանց նկատմամբ, հենց սա է: Իրար ամեն գնով պատասխանելը սեփական անմեղությունը դեռեւս չի ապացուցում, որեւէ մեկի ջղաձգությունը նկարագրելը նյութին ոչ միշտ է պրոֆեսիոնալիզմ հաղորդում` ցույց տալով նաեւ լրագրողի հոգեբանական գիտելիքները: Քաղաքական գործիչ լինելը չի ազատում նաեւ «ախմախ» հարցերին պատասխանելու պարտավորությունից, ընդ որում, լռությունը հաճախ եւս կարող է դիտարկվել որպես պատասխան:

Հակառակ պարագայում, իհարկե, կարելի է եւ պատժել, սաստել, կասեցնել, զրկել հավատարմագրերից, բացականչել «արա», վիրավորել, ապակիներ թխկթխկացնել, դավաճաններ փնտրել եւ գտնել, բայց ինչպե՞ս սա անվանել, եթե ոչ` համատարած ջղաձգում, եւ ո՞ւր կտանի մեզ այս ճանապարհը, ճանապարհը, որն ուղղակի գոյություն չունի, քանի որ կա մի ճանապարհ, որը բոլորիս ի վերջո կդարձնի ոչինչ` անկախ նրանիցՙ լրագրո՞ղ ենք եղել, քաղաքացիական ակտիվի՞ստ, քաղաքական գործի՞չ, թե՞ պետության ներսում շրջող թագավոր:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031