Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքսային ծառայության վերահսկողությունը Հայաստանում իրականացվելու է Մոսկվայից. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 25,2013 11:20

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում նախագահների մակարդակով երեկ ստորագրվել են տասը փաստաթղթեր, որոնց միայն վերնագրերն են տեղադրված ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։ Դրանցից ամենաուշագրավը թերեւս 6-րդ փաստաթուղթն է՝ «ՄՄ անդամ երկրների եւ միասնական տնտեսական տարածքում տրանսսահմանային շուկաներում մրցակցության միասնական կանոնների պահպանման լիազորությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին վերապահելու մասին»։ Սա նշանակում է, որ մաքսային ծառայության վերահսկողությունը Հայաստանում, ըստ էության, իրականացվելու է Մոսկվայից։

Ստորագրված տասը փաստաթղթերից երեքն էլ վերաբերում են բնական մոնոպոլիաների գործունեությանը։ Սա էլ ուշագրավ է նրանով, որ Հայաստանում բնական մոնոպոլիաները մեծ մասամբ ՌԴ-ին են պատկանում, ինչպես օրինակ՝ երկաթուղին, գազամուղները, էլեկտրական բաշխիչ ցանցերը։ Երեկվա նիստում ՌԴ նախագահը, հայտարարելով, որ ընդհանուր անդրսահմանային շուկայում մրցակցության չափանիշներին հետեւելու վերահսկողության հիմնական դերը փոխանցվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ասել է. «Դրա հետ մեկտեղ մեր ընկերությունները կկարողանան ներդրումներ կատարել եւ իրենց բիզնեսը զարգացնել միասնական հակամենաշնորհային կանոններով։ Մաքսային միության շրջանակներում սահմանափակումների եւ արգելքների ցուցակը պետք է ձեւավորվի մինչև 2014թ. մարտի 1-ը»։ Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում «հակամենաշնորհային կանոնները» ըստ Պուտինի, կարելի է պատկերացնել միայն այն օրինակով, որ ՌԴ ամբողջ գազային համակարգը, ամբողջ երկաթուղին, ամբողջ էլցանցերը բացարձակ եւ անվերապահ մենաշնորհներ են։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031