Երեկ Մոսկվայում ստորագրվել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը: Քարտեզը ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Ղազախստանը ստորագրել է «հատուկ կարծիքով», քանի որ այդ երկրի նախագահ Նազարբաևը ստորագրելուց առաջ հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում պարզաբանումների կարիք ունի ընդհանուր սահմանի պարագան՝ խնդրի չկարգավորվածության պայմաններում:
Հայաստանի իշխանությունները մի քանի շաբաթ շարունակ հայտարարում էին, որ Մաքսային միությանն անդամակցումը ոչ մի խնդիր էլ չի առաջացնելու ղարաբաղյան մասով, և Հայաստանի ու Ղարաբաղի միջև ոչ մի սահմանակետ էլ չի լինելու: Եվ ահա Նազարբաևը հայտարարում է, որ խնդիր կա, և որ այդ խնդրի կապակցությամբ բացատրությունների և պարզաբանումների կարիք է զգում: Այսինքն՝ ինչ է լինելու Ղարաբաղի հարցը՝ ըստ էության, հարցնում է Ղազախստանը:
Այս հարցի պատասխանը Նազարբաևը, իհարկե, սպասելու է Պուտինից, որովհետև մեկը լիներ՝ Սերժ Սարգսյանին ասեր, թե ինչ է լինելու ղարաբաղյան հարցը: Պուտինը այս հարցի պատասխանն այսօր ակնհայտորեն չունի, որովհետև նրան դա թույլ չտվեցին ունենալ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք սեպտեմբերի 3-ից հետո շատ արագորեն ձեռնամուխ եղան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելուն և կարգավորման գործընթացում Ռուսաստանի դոմինանտության ու Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այսպես ասած, սեպարատ պայմանավորվածության վտանգները չեզոքացնելուն:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում