ԱԺ եւ ԳԽ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը երկուշաբթի օրը Ազգային ժողովում կայացած «գազային քվեարկությունը» «ծայրաստիճան հակահայաստանյան» քայլ է գնահատում, սակայն չի ցանկանում պիտակավորել որպես «դավաճանություն», այլ միայն՝ «քայլ, որը լավ չի հաշվի առնված իշխանական ուժերի կողմից»:
Սակայն պարոն Սադոյանին առավել անթույլատրելի է համարում քվեարկության նման ձեւը՝ «ձեռքերով, առանց բաների», առավել եւս, որ առաջին եւ երկրորդ ընթերցումները իրար հետեւից են անցկացնում. «Նմանօրինակ կարեւորագույն խնդիրները չի կարելի այդպես հապշտապ ձեւով անել, ես դատապարտում եմ այդ ձեւը»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ