Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ տեղի է պարգևատրման արարողություն` «Գյումրին 2013 թ.-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Այսինքն` այն անհատներն ու կառույցները, որոնք քիչ, թե շատ դերակատարություն են ունեցել այս ծրագրի իրականացմանը, արժանացել են պարգևների ու հուշամեդալների:
Իրադարձությանը մասնակից լրագրողների բնութագրմամբ, միջոցառման ամբողջ ընթացքում մեկը մյուսին պարգևատրել են` մշակույթի նախարարը նախարարության ոսկե մեդալն է հանձնել Շիրակի մարզպետին ու քաղաքապետին, Շիրակի մարզպետը` «Շիրակի մարզպետարանի հուշամեդալ է հանձնել մշակույթի նախարարին ու Գյումրու քաղաքապետին, Գյումրու քաղաքապետն էլ` Գյումրու կլկլան բաժակն է նվիրել մշակույթի նախարարին: Իհարկե, փոխադարձ պարգևատրումները սրանով չեն ավարտվել, պարգևատրվել են Գյումրու փոխքաղաքապետը, քաղաքապետի խորհրդականները, բաժնի որոշ պետեր: Լրագրողները այդ միջոցառումը կատակով բնութագրում են մի քանի տողով. «Ես քեզ, դու` ինձ»: Ըստ նրանց, սա իրենց պրակտիկայում հանդիպած ամենազավեշտալի մշակութային միջոցառումն էր: Բանը հասել է նրան, որ Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետերից մեկը, իր անուն-ազգանունը ընթերցելով, ինքն իրեն պարգևատրել է: Այդ նույն պաշտոնյան այնքան է հուզվել, որ Շիրակի մարզպետին՝ Ֆելիքս Ցոլակյանին դիմելու փոխարեն Ցոլակ Ֆելիքսյան է դիմել:
Իսկ վերջում սկսվել է ծրագրի ամենաինքնատիպ, չլսված ու չտեսնված մասը. Գյումրու քաղաքապետարանը սկսել է իր աշխատակիցների պարգևատրումները: Մշակույթի նախարարի հանդիսավոր ներկայությամբ պարգևատրել են անգամ քաղաքապետարանի քարտուղարուհիներին ու պահակներին, ինչպես նաև աղբատարների վարորդներին ու քաղաքի հավաքարարներին` մշակութային մայրաքաղաքի փողոցները լավ մաքրելու համար:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Երբ ամեն մի խոսք ավելորդ է, սա այդ դեպքերից մեկն է
Ողբամ բախտդ Գյումրի ջա, էս ով է քեզի ղեկավարում