«Հարսնաքար» ռեստորանային համալիրում ամփոփվեց «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի արդյունքներով անցնող տարվա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ չորրորդ անգամ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 244 միավորով: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին նույնպես մեր ընտրանու եւ Մոսկվայի «Սպարտակի» խաղացողներ Յուրա Մովսիսյանն (177) ու Արաս Օզբիլիսը (47):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ