Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց,որ դեկտեմբերի 24-ին Դիլիջանում երիտասարդների երկու խմբի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետեւել են կրակոցներ: Կռվի պատճառը եղել է նախկինում ունեցած անհաշտ հարաբերությունը: Մեր տեղեկություններով՝ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Վիրավոր երիտասարդներից մեկին տեղափոխել են Երեւանի բժշկական հաստատություններից մեկը: Ներկայումս Դիլիջանի բժշկական կենտրոնում ընթանում է Դիլիջանի 33-ամա բնակիչ Նավասարդ Աբգարյանի վիրահատությունը:
Վերջինս Դիլիջանի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդին է: 2011թ. հուլիսին Իջեւանի «Արտեմիս» ռեստորանում ծագած վիճաբանության ժամանակ Նավասարդ Աբգարյանը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ էր արձակել: Նա այդ դեպքից հետո ամիսներ շարունակ գտնվում էր հետախուզման մեջ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ