Լրահոս
Օրվա լրահոսը

«Մրցույթը զերծ է քաղաքականությունից». Աշոտ Խաչատրյանը ամփոփում է տարին․ (Ֆոտորաշարք)

Դեկտեմբեր 24,2013 20:28

2013 թվականը հագեցած եւ հաղթանակներով լի տարի էր Համաշխարհային Գեղեցկության եւ նորաձեւության լիգայի», «Միսս եւ Միստր Աշխարհ» միջազգային կազմկոմիտեի համար: Մեծաթիվ հայ գեղեցկուհիներ շնորհիվ հիմնադիր նախագահ Աշոտ Խաչատրյանի` հնարավորություն ունեցան իրենց հմայքն ու գեղեցկությունը ցուցադրել աշխարհի բազմաթիվ ու հեղինակավոր նորաձեւության  եւ գեղեցկության մրցույթ-փառատոններում:

PrevPhoto
NextPhoto

Aravot.am-ի հետ զրույցում այդ ամենի մասին տեղեկացրեց հենց ինքը` «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» եւ «Միսս եւ միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը եւ ամփոփեց 2013 թվականի ընթացքում արձանագրած հայազգի մասնակիցների հաջողությունները:

Աշոտ Խաչատրյանը, որը հիմնադիրն ու կազմակերպիչն է  հեղինակավոր ու հանրահայտ միջազգային այնպիսի մրցույթ-փառատոնների, ինչպիսիք են` «Միսս Յոթ մայրցամաք», «Աշխարհի Ֆոտոմոդել», «Աշխարհի Արքայադուստր», «Միսս եւ Միստր Աշխարհ-Ջունիոր», «Փոքրիկ Միսս Աշխարհ եւ Փոքրիկ Միսթր Աշխարհ», «Մինի-Ջունիոր Թոփ Մոդել Աշխարհ»,  նշեց, որ 2013 թվականի մայիսի 6-ից 16-ը արդեն 5-րդ անգամ անցկացված «Miss 7 Continents», «Photomodel of the World-2013» Միջազգային գեղեցկության եւ նորաձեւության հեղինակավոր մրցույթ փառատոնը անցկացվեց Բոդրումում, այն 2009 եւ 2010 թվականներին անցկացվել է նաեւ Հայաստանում:

Աշոտ Խաչատրյանը լինելով գեղեցկության եւ նորաձեւության միջազգային հեղինակավոր մրցույթ փառատոնների միակ հայ կազմակերպիչը, աշխարհում բավական երկար ժամանակ ազդեցություն ունի եւ ուղղություն է տալիս այս ասպարեզում: Եվ պատահական չէ, որ «Միսս Յոթ Մայրցամաք 2013» եւ «Աշխարհի Ֆոտոմոդել 2013» մրցույթներին մասնակցում էին «Միսս Աշխարհ Լատվիայի», «Միսս Աշխարհ Էստոնիայի», «Միսս Տիեզերք Ռումինիայի» հաղթողները:

Աշոտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Վարդանյանը մասնակցելով «Miss 7 Continents -2013» եւ «Photomodel of the World» գեղեցկության մրցույթներին, արժանացել է «Best of the Best» մրցանակին եւ մտել լավագույն յոթնյակի մեջ: Մեկ այլ հայազգի գեղեցկուհի` Ինեսսա Թադեւոսյանն էլ «Miss 7 Continents» գեղեցկության մրցույթում արժանացել` «Miss Talent» տիտղոսին ու ընդգրկվել թոփ 5-ի մեջ՝ արժանանալով 4-րդ մրցանակին:

Հուլիսի 8-ից 14-ը Ռումինիայում տեղի ունեցած «Միսս Եվրոպա Տուրիզմ 2013» մրցույթում, որին մասնակցում էին մեր հայտնի մոդելներ Մարիկա Թունյանն ու Մարիամ Մելյանը, Մարիկան արժանացել է առաջին մրցանակի:

Էրա Դաշտոյանը սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 11-ը Չինաստանում անցկացված «Miss Tourism Queen International -2013» մրցույթում, որին մասնակցել են աշխարհի շուրջ հիսուն երկրների ներկայացուցիչներ`  արժանացել է «Միսս նրբագեղություն» տիտղոսին եւ թագին:

Անի Յորգանջյանը (Անի Լոկը) «Միսս Բիկինի-տիեզերք 2013» մրցույթից հայրենիք է վերադարձել թագով` «Miss Personality» տիտղոսով: Այս մրցույթն անցկացվել է սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 10-ը Չինաստանում եւ մասնակցել են 60 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթից հետո Անի Լոկը հրավեր է ստացել ու նոյեմբերի 15-26-ը Չինաստանի Սանյա ծովափնյա քաղաքում մասնակցել  «Miss Yachting Models International» մրցույթին:

Հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 2-ը Ալբանիայում տեղի  ունեցած «Miss Globe 2013» մրցույթում Հայաստանը  ներկայացրել է մոդել եւ հագուստի դիզայներ Տաթեւիկ Չապեջյանը եւ արժանացել ժյուրիի համակրանքին, իսկ 2014 թվականին` նա Հայաստանը կներկայացնի Իտալիայում կայանալիք  «Միսս Մոթորս Ինտերնացիոնալ» մրցույթում:

24-ամյա  Լուսինե Բեգլարյանը միջազգային «Photomodel of the Universe 2013» մրցույթում, որը կազմակերպել էր համաշխարհային մեծ ճանաչում ունեցող «World League of Beuaty and Fashion» կազմակերպության հիմնադիր Աշոտ Խաչատրյանը` նվաճել է առաջին հորիզոնականը: Այս մրցույթը անցկացվել է «Աշխարհի Արքայադուստր» գեղեցկության եւ նորաձեւության միջազգային հեղինակավոր մրցույթ-փառատոնի շրջանակներում Բոդրում քաղաքում: Մրցույթին մասնակցել են 30 երկրներից ժամանած 40 մասնակիցներ:

Այս օրերին`Մալազյայի մայրաքաղաք Կուալա –Լումպուրում տեղի է ունենում «Միսս Տուրիզմ Ինտերնացիոնալ» մրցույթը, որին մասնակցում են աշխարհի 60 երկրների գեղեցկուհիներ, այն տեւելու է մինչեւ դեկտեմբերի 31-ը`ամանորի գիշերը: Հայաստանը այս մրցույթում ներկայացնում է  երգչուհի Սյուզի Ադամյանը, որը մինչ այս պահը համարվում է «Միսս Տաղանդ» անվանակարգի միակ եւ հիմնական հաղթողը:

Դեկտեմբերի 1-9-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 25-րդ անգամ կայացել է «BEST MODEL OF THE WORLD 2013» գեղեցկության եւ նորաձեւության միջազգային մրցույթը, որին մասնակցել են աշխարհի 56 երկրների տղաներ եւ աղջիկներհաղթող են ճանաչվեցին Նիգերիան ներկայացնող գեղեցկուհին եւ Թուրքիան ներկայացնող երիտասարդը: Աշոտ Խաչատրյանը, ում բացառիկ իրավունքով պատկանում է այս մրցույթի իրավունքը, Հայաստանից ներկայացրել է դերասան, հաղորդավարուհի, մի շարք միջազգային գեղեցկության մրցույթներում հաղթած Զառա Վարդանյանին եւ 18-ամյա մոդել, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 1-ին կուրսի ուսանող Սերյոժա Ստեփանյանին: Զառա Վարդանյանը արժանացել է «Best Asia model- 2013, իսկ Սերյոժա Ստեփանյանը՝ «Best Promising model -2013» տիտղոսին:

Աշոտ Խաչատրյանը նշում է, որ տարին հագեցած է եղել նաեւ փոքրիկների համար: Բոդրումում մայիսի 6-ից 16-ը կայացած նորաձեւության եւ տաղանդի «Little Miss World & Little Mister World» մրցույթ-փառատոնին, որն անցկացվել է 19-րդ անգամ, 3-ից 17 տարեկան երեխաների համար, մասնակցել են փոքրիկներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Ռուսաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Նիդեռլանդներից եւ Հյուսիսային Աֆրիկայից: Իսկ «Photomodel of the World» մրցույթում հաղթողների թվում է եղել նաեւ Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Գալոյանը:

Փոքրիկ գեղեցկուհի Դիանա Օսիպյանը եւ Վարդան Գյոզալյանը մանկական «Little Princess World & Little Prince World/Universe/Globe» մրցույթ-փառատոնի շրջանակներում արժանացել են «Աշխարհի Փոքրիկ Արքայադուստր 2013», «Երկրագնդի Փոքրիկ Արքայազն  2013» տիտղոսներին, Դիանա Օսիպյանը արժանացել է նաեւ մրցույթի գլխավոր մրցանակին:

Գեղեցկության ոլորտի կարեւորագույն իրադարձություններն այսքանն էին, սակայն Աշոտ Խաչատրյանը լիահույս է, որ հաջորդ տարի ավելի շատ հաղթանակներ են լինելու հայազգի ներկայացուցիչների կողմից: Եվ ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ Աշոտ Խաչատրյանը շեշտեց, որ գեղեցկության մրցույթը զերծ է քաղաքականությունից:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031