Մոսկվայում այսօր տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Եվրասիական ինտեգրման ծրագրերին միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզը» հաստատվել է, իսկ Ղրղըզստանի վրա դեռ աշխատում են: Հայտնում է ռուսական «Ինետրֆաքս»-ը:
«Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզը» հաստատվել է: Գրեթե պատրաստ է նաև Ղրղըզստանի նույնանման փաստաթուղթը: Մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատանքները», – ասել է Պուտինը՝ նշելով, որ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները փորձագիտական մակարդակի վրա. «Եզրափակելով՝ կրկնեմ՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել Բելառուսի և Ղազախստանի հետ համագործակցությունը մեծամասշտաբ Եվրասիական տնտեսական ծրագիր ստեղծելու համար», – ասել է ՌԴ նախագահը:
Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը հայտնել է, որ իր երկիրն առայժմ պատրաստ է համագործակցել ՄՄ-ի հետ միայն ազատ առևտրի գոտու շրջանակներում: Ըստ նրա, նիստին ընդունված բոլոր որոշումները կապված էին միջառևտրային խոչընդոտները հարթեցնելու հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ