Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը հայտնել էր, որ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի հանդիպման ժամանակ հաստատվել է Մաքսային միությանը և միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը», սակայն այնուհետև «ճանապարհային քարտեզի» մասին լուրը հանվեց, հետո նորից դրվեց:
Կայքը նշում է, որ hանդիպումը սկզբում անցել է նեղ կազմով, որին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նրանք քննարկել են երեք երկրների ինտեգրման հիմնական դրույթները, Եվրասիական տնտեսական միության աշխատանքների ընթացքը:
Կարդացեք նաև
Այնուհետև հանդիպմանը միացել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը և Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ղրղըզստանի եվրասիական ինտեգրման ծրագրերը: Նիստի ժամանակ փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ