Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրները պահանջել են ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ

Դեկտեմբեր 24,2013 18:37

Aravot.am-ն արդեն տեղեկացրել էր, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր դիմելու են ԱԺ քարտուղարություն՝ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու հարցով: Քիչ առաջ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները դիմումը հանձնել են: Ընդդիմադիրներն ակնկալում են, որ ամսի 26-ին, ժամը 15.00-ին, խորհրդարանի 334 սենյակում հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ կգումարվի:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ նիստի օրակարգը լինելու է հետեւյալը՝ ոչ էլեկտրոնային համակարգով կայացված քվեարկությունների հաշվարկի օրինականության հարցի քննարկում եւ կազմակերպչական հարցեր: Առաջին հարցը ենթադրում է «գազային համաձայնագրերի» վավերացման ժամանակ իրականացված բաց քվեարկության օրինականության հարցի քննարկումը: Նկատի ունենալով հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի երեկվա հայտարարությունները, Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ «ի հեճուկս այլոց հայտարարությունների» ԱԺ կանոնակարգում հստակ գրված է, որ հաշվիչ հանձնաժողովը համապատասխան գործառույթներ իրականացնելիս պետք է քվորում ապահովի եւ իր իրականացրած գործառույթների վերաբերյալ արձանագրություն կազմի: Մի բան, որը ընդդիմադիրների պնդմամբ, երեկվա քվեարկության ժամանակ չի ապահովվել,  քանի որ հաշվիչ հանձնաժողովի միայն երեք անդամ են մասնակցել հաշվարկին:

Ընդդիմադիրների դիմումի՝ «կազմակերպչական հարցեր», պահանջում ենթադրվում է հաշվիչ հանձնաժողովի կազմի, մասնավորաբար, նախագահի փոփոխության հարցի քննարկում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031