Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստինֆո»․ «Պռոշյանի գյուղապետի սպանության բացահայտման ուղղությամբ ապրիլի 3-ից հետո տեղաշարժ չի եղել»

Դեկտեմբեր 24,2013 18:17

Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ դիմել է վճռաբեկ դատարան` իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերանայման վերաբերյալ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու:

Փաստաբանի խոսքով՝ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կիրառված կալանքի վերաբերյալ վերջին որոշումը դատարանը կայացրել է նոյեմբերի 18-ին` 2 ամիս ժամկետով: Սահմանված ժամկետն ավարտվում է հունվարի 18-ին:

Այս ընթացքում, սակայն, փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով, գործի նախաքննության մեջ որեւէ էական տեղաշարժ չի գրանցվել:

«Չնայած այս գործի հասարակական հնչեղությանն ու հասարակական վտանգավորությանը, կարող ենք արձանագրել, որ մենք այս գործում քրեադատավարական առումով ապրիլի 3-ից առ այսօր տեղաշարժ չունենք: Մենք ընդամենը կարող ենք արձանագրել, որ ապրիլի 2-ին սպանվել է համայնքի ղեկավարը, նույն օրը երեկոյան անհիմն կասկածների հիման վրա ձերբակալվել, այնուհետև` կալանավորվել է նույն համայնքի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Իհարկե, այս ընթացքում կատարվել են քրեադատավարական օրենսգրքով նախատեսված որոշակի գործողություններ` փորձաքննություններ, վկաների հարցաքննություններ, բայց գործի բացահայտման մեջ որեւէ լուրջ առաջընթաց մենք, ցավոք, չենք կարող արձանագրել»,- «Փաստինֆո»-ին ասաց Նորայր Նորիկյանը:

 

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031